WWF(վայրի բնության միջազգային կազմակերպություն)

WWF-ը սկսել է աշխատել Հայաստանում 2002 թ-ից, իսկ 2006 թ-ի նոյեմբերին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) պաշտոնապես գրանցվել է Հայաստանում՝ հանդիսանալով WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի մի մաս:

Գործունեության հիմնական ուղղությունները.

  1. Զարգացնել և հզորացնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ)՝ արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը և այլն
  2. Պահպանել վտանգված տեսակները
  3. Պահպանել և վերականգնել էկոհամակարգերը
  4. Իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ
  5. Ներդնել տնտեսական մեխանիզմներ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով՝ խթանելով բնական պաշարների կայուն օգտագործումը և պահպանելով կենսաբազմազանությունը
  6. Աջակցել բնապահպանական իրազեկությանը և կրթությանը

WWF-Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է վտանգված տեսակների պահպանությունը, որոնց շարքում են կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն:

Վերջին տաս տարվա ընթացքում WWF-ը զգալի ջանքեր է ներդրել Կովկասում ընձառյուծի կարգավիճակի գնահատման ուղղությամբ: Շահագրգիռ կողմերի հետ համատեղ WWF-ը մշակել է Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարություն և Հայաստանի համար ազգային գործողությունների ծրագիր, որից հետո սկսել է դրա իրականացումը:

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ! ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ

Հայաստանի լանդշաֆտները մաքուր պահելը շատ մեծ կենսական նշանակություն ունի վայրի բնության ու էկոհամակարգերի պահպանման համար: Ահա թե ինչու WWF Հայաստանը որոշեց մասնակցել 2012 թվականի սեպտեմբերի 15-ին անցկացրած “Մենք կարող ենք!” մաքրման միջոցառմանը: Այն համատեղ մեկ օրյա աշխատանք էր, որը նպատակաուղղված էր մաքրելու և կանխելու հետագա աղբի կուտակումները Հայաստանի մշակութային վայրերում ու բնության հուշարձաններում ու դրանց հարակից տարծքներում: Այն համախմբել և իրականացրել է ամենամեծ Համահայկական կամավորական նախաձեռնությունը “Հայաստանն առանց աղբի” կարգախոսի ներքո: Միջոցառումը, որը կառավարվում էր Հայաստանի “Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը, միջազգային քարոզարշավի բաղկացուցիչ մի մաս է, որը սկիզբ է առել 2008 թ-ին, Էստոնիայում, և այժմ ծավալում է գործունեությունն ավելի քան 85 երկրներում:

Հույժ կարևոր այս իրադարձությունն իր շուրջը համախմբեց Հայաստանի բազմաթիվ տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններ, պետական հաստատություններ, մասնավոր հատված, համայնքներ, դպրոցներ, Դեսպանատներ և այլ մասնակիցներ երկրի տաբեր շրջաններից, կամավորական խմբերի հետ միասին, ովքեր նույնպես մեծ ներդրում ունեցան հասարակության իրազեկության բարձրացման ու քաղաքացիական կրթության զարգացման գործում: Շուրջ 2,600 հոգի մասնակցեց մաքրման աշխատանքներին ներառյալ 40 կազմակերպություններ իրենց անձնակազմով՝ շուրջ 400 աշխատող:5460452

WWF Հայաստանի աշխատակազմը տեղի դպրոցական աշակերտների հետ միասին ձեռնամուխ եղավ Շիրակի մարզում “Արփի լիճ” ազգային պարկի ու նրա պահպանման գոտու աղբահավաքության աշխատանքին՝ մոտ 5 հարակից գյուղական համայնքների մասնակցությամբ: Միևնույն ժամանակ, Վայոց Ձորի մարզում գտնվող “Գնիշիկ” պլանավորված պահպանվող տարածքում և հարակից վայրերում WWF Հայաստանը “Արփի” պետական պատմամշակութային արգելոցի հետ համատեղ, խրախուսեցին 3 հարևան գյուղական համայնքներին ակտիվ մասնակցություն ցուգաբերել միջոցառմանը: WWF Հայաստանի համակարգմամբ այդ երկու մարզերում շուրջ 140 մասնակիցներ հավաքեցին մոտ 500 պարկ աղբ:

Այդ մեկ օրում սպառողական աղբը հավաքելով ու տեսակավորելով դպրոցներն ու այլ մասնակիցներ սովորեցին աղբի տեսակավորման ու կլիմայի փոփոխության (այսօր աշխարհի համար ամենամեծ խնդիրներից մեկը) միջև սերտ կապի մասին: f5b6ae3d497b13_5b6ae3d497b50.thumb

Բնապհպանական բաց նախագիծ (հաշվետվություն)

28-299x190Ես XI դասարանի սովորող եմ: Մասնակցել եմ էկոլոգիական խմբի նախագծերին: Հայաստանում առավել արդիական խնդիրներից է էկոլոգիայի խնդիրը: Ի՞նչ ելք կարող է լինել: Ելքը փորձել ենք գտնել քնարկումների միջոցով` մասնակցելով տարբեր էկոլոգիական նախագխերի: Նախագծերի ընթացքում հետազոտում, ուսումնասիրում և ծանոթանում ենք Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրներին` քննարկում և վերլուծում դրանք: Էկոլոգիայի դասերը անցնում են հետաքրքիր և բովանդակալի: Դիտել ենք ոսումնական ֆիլմեր, լսել ենք տարբեր տեսակետներ և կարծիքներ, գրել ենք մեր սեփական կարծիքը, ինչպես նաև մասնակցել ենք տարբեր քննարկումների: Մասնակցել եմ նաև էկոհայրենագիտական ճանաչողական ճամփորդությունների: Ըստ դասարանի ուսումնասիրած խնդիրների ընտրել ենք ճամփորդության ուղղությունը:

​Ճամփորդություններս հետևյալն են եղել`

1. դեպի Ջերմուկ /մասնակցություն Ամուլսարի ոսկու հանքի դեմ ուղղված ակցիա/

2. դեպի Տավուշ` Նորաշեն

3.դեպի Արատես

4. դեպի Կապսի ձոր /էկո դաս Գյումրու 25 դպրոցում` փորձի փոխանակում, քննարկում մի շարք էկոլոգիական ոլորտի հարցեր (Ամուլսարի հանքարձունաբերության, արդի էկոլոգիական խնդիրների շուրջ)/

Նախագծեր:

1.WWF(վայրի բնության միջազգային կազմակերպություն)

2.Մենք կարող ենք!   Հայաստանն առանց աղբի

3.Սևանա լճի հիմնախնդիրը կարավարության ծրագրում:

Իմ կարծիքով միակ ելքը, որը ես տեսնում եմ այն է, որ խնդիրը լուծելի է ոչ միայն պետական ​​մակարդակով, այլև մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա:
Ես ինքս ինձ գնահատում եմ բավարար:

Լրաքաղ

Goal. Հենրիխ Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

 

gettyimages_1132599898.thumb-770x510

Պետության տարածքի կառուցվածքը ու հատկանիշները: Իշխանություն և ինքնիշխանություն:

Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակաության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է 3 հիմնական  հատկանիշներով:


Տարածք: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները: Ընդ որում պետության տարածքր կարող է մեծ կամ ձոքր լինել, բայց դա նշանակություն չունի:Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են: Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշտպանումն է:

Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ, բայց ոչ բավարար տարր է: Այս կամ այն տարածքը կամ նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականաության կարևոր պայմանն է:

Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց և թափանցիկ է, քան նրա մնացած մասերը: Պետությունը նաև ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը: Վերջինս ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի ու կազմակերպությունների նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ:

Ինքնիշխանություն (ֆրանսերեն souverainete՝ գերագույն իշխանություն, գերակայություն, տիրապետում) պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։ Գերակայություն և անկախություն հասկացություններն արտահայտում են ցանկացած պետության որակական առանձնահատկությունները. պետությունը գոյություն ունի որպես իրական ուժ, որն ունակ է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում և միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես ինքնիշխան անկախ կազմակերպություն։ Պետական ինքնիշխանության հարգումն արդի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից է և ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության մեջ և միջազգային իրավական այլ ակտերում։

Գործադիր, օրենսդիր իշխանություն

Գործադիր իշխանություն պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորություննեի ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։

«Գործադիր իշխանություն» տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն։ 18-19-րդ դարերում գործադիր իշխանությունն իրականացրել է միապետը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Խորհրդարանական երկրներում (խորհրդարանական միապետություն, խորհրդարանական հանրապետություն) գործադիր իշխանությունը, ըստ Սահմանադրությանպատկանում է պետության ղեկավարին (նախագահին, միապետին) և կառավարութանը, որը ղեկավարում է վարչապետը։ Նախագահական հանրապետություններում պետության և կառավարության ղեկավարն է հանդիսանում նախագահը, ով էլ իրավաբանորեն համարվում է գործադիր իշխանության միակ կրողը:

 

Օրենսդիր իշխանությունը օրենքներ ընդունելու, կատարելագործելու և բեկանելու կամ ուժը կորցրած ճանաչելու իշխանությամբ օժտված խորհրդակցական ժողով է։ Օրենսդիր իշխանության ընդունած օրենքները կոչվում են օրենսդրություն կամ կանոնադրական օրենք։ Բացի օրենսդիր գործունեությունից, օրենսդրական իշխանությունը ունի բացառիկ իրավունք բարձրացնելու կամ իջեցնելու հարկերը և ընդունել բյուջեն և այլ ֆինանսական նախագծեր։ Օրենսդիր իշխանությունները հայտնի են բազմաթիվ անուններով, որոնցից ամենատարածվածներն են պառլամենտ և կոնգրես, թեև այդ տերմինները ավելի կոնկրետ նշանակություն ունեն

Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակ է լինելու «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը

news155073289372711news154988306272601m6-768x512

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 22-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Որոնց պատճառով Փետրվարի 22-ին ժամը 12:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են ճանապարհի վերականգնման և բարելավման համար:

 

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Նյութի աղբյուրը՝https://analitik.am/news/view/460618